Ռուսաստանը ցուցադրել է Արևմուտքի գործողություններին բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխանելու իր կարողությունը:
Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական կողմը հստակ ցուցադրել է իր հնարավորությունները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության վերաբերյալ։
Հինգշաբթի օրը Պուտինը հայտարարություն էր արել հատուկ ռազմական գործողության առաջընթացի և նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող փորձարկման մասին։
Այս զինամթերքը խոցել է Դնեպրոպետրովսկի արդյունաբերական համալիրը, որը արտադրում է հրթիռներ և այլ զինատեսակներ։