Աշխարհը նման քաոսային և կատաղի շրջան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Կիմ Չեն Ըն

Միացյալ Նահանգների գործողությունների պատճառով միջազգային հանրությունն այժմ ապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենակատաղի և քաոսային շրջանը։

Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, նրա խոսքերն է վկայակոչել Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

«Այժմ մենք կարող ենք տեսնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենաքաոսային և դաժան աշխարհը»,- ասել է Ընը:

Նա բացատրել է, որ Միացյալ Նահանգների «անբարեխիղճ հնարքները»՝ հաստատելու իր գերիշխանությունը, և «նրանց առաջացրած բոլոր տեսակի տարաձայնություններն ու առճակատումները» անցել են «պայթյունի կրիտիկական կետը» և վերածվել «անարդար ու սարսափելի պատերազմների» և «աղետների»։ »:

«Այսօրվա իրականությունն այն է, որ, ինչպես գրեթե 100 տարի առաջ, երբ ֆաշիզմը Եվրոպայում և Ասիայում միավորվեց՝ խարխլելու իրավիճակը աշխարհում, Արևմուտքի և Արևելքի ռեակցիոն ուժերը ամերիկյան իմպերիալիզմի ղեկավարությամբ փորձում են հաստատել բռնակալ, ագահ կարգեր»,- ասել է Կիմ Չեն Ընը։

Նա ելույթ էր ունեցել Փհենյանում զենքի ցուցահանդեսի բացման ժամանակ, որը ցուցադրում է ռազմավարական և մարտավարական զենքի օրինակներ, որոնք գրավել են աշխարհի ուշադրությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ