Ոչ պրոֆեսիոնալների պատճառով մարդիկ վստահությունը կորցնում են ամբողջ իշխանության նկատմամբ. քաղաքագետ

«Սրանից հետո մի հատ ժամկետի խախտում եղավ, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն։ Որևէ մեկը չասի մի ժամկետ, մի տվյալ, որը ստուգված և վերստուգված չէ։ Ամենափոքր բանը։ Ինչքա՞ն կարելի է այսպես»։

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման նախազգուշացմամբ դիմեց գործադիրի բոլոր անդամներին՝ խիստ զայրանալով, որ Կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրերը սահմանված ժամկետներում չեն ավարտվում:

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այս նախազգուշացումները խոսում են որոշակի առումով պետական համակարգի աշխատանքը վերանայելու՝ վարչապետի ցանկության մասին։

Կառավարության ղեկավարի նմանատիպ հայտարարություններից հետո, ըստ Ստեփանյանի, տրամաբանական է, որ կլինեն հրաժարականներ, աշխատանքից ազատումներ։ Կարևոր է, որ նոր նշանակումները արդյունավետ լինեն։

Քաղաքագետը նկատում է՝ երբեմն ոչ պրոֆեսիոնալ մասնագետների անարդյունավետ աշխատանքի պատճառով հասարակությունը վստահությունը կորցնում է ամբողջ իշխանության նկատմամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ