Ալիևը ՀՀ-ի զարգացումից վախենում և վտանգ է տեսնում․ ձգձգում է խաղաղության պայմանագիրը

Ակնհայտ է, որ ՌԴ-ն չի ընդունել Թրմափի առաջարկը, ինչպես նաև Ուկրաինան չի ընդունել «խաղաղություն տարածքների դիմաց» կարգախոսը։ Միանշանակ է, որ ռուս-ուկրաինական պատերազմը իր ազդեցությունն է ունենալու մեր տարածաշրջանում։ Այս մասին նշում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը ինչպիսի քաղաքականություն կվարի ռուս-ուկրաինական պատերազմում։

Ադամյանը կարծում է, որ Ալևին պետք չէ խաղաղության համաձայնագիր և նա ցանկանում է նոր զիջումներ պոկել ՀՀ-ից․ «Նա իրեն համարում է տարածաշրջանի Նապոլեոն Բոնապարտ, նա խաղաղության պայմանագիր կնքելու որևէ դրդապատճառ չունի։ Ալիևը եթե կնքի պայմանագիր, ապա դա կնշանակի, որ արտաքին վտանգը վերացել է, իսկ դա կնշանակի, որ պետք է փոխի իր պետության հայեցակարգը»։

Ադամյանը նշում է, որ Ալիևը վախենում է, որ ՀՀ-ն հետագայում կարող է ռևանշի գնալ․ «Հիմքում Ալիևի վախն է, որովհետև ՀՀ-ի զարգացումը ու հզորացումը վտանգ է իր իշխանության համար։ Նա մտածում է, որ եթե ինքը 1994թ-ի պարտությունից հետո կարողացավ ռևանշի հասնել, ապա ՀՀ-ն էլ հետագայում նման ձևով կվարվի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ