Զախարովային ուղիղ եթերի պահին զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների թեման

Նոյեմբերի 21-ին Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, բացի հարցերին պատասխանելուց, նաև հեռախոսազանգի է արձագանքել: Ուղիղ հեռարձակումը չի ընդհատվել և լսելի է դարձել խոսակցությունը:

Մասնավորապես, Զախարովային խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների գրոհների թեման։

«Բալիստիկ հրթիռների գրոհի հետ կապված այն, ինչի մասին սկսել են խոսել Արևմուտքում, մենք ընդհանրապես չենք մեկնաբանում»,- ասվել է Զախարովային:

Հայտնի չէ՝ սա ծրագրված քա՞յլ էր, թե՞ պատահաբար է տեղի ունեցել։ Ավելի ուշ Զախարովան ռուսական լրատվամիջոնցերին հայտնել է, որ ճեպազրույցի ժամանակ բալիստիկ հրթիռների վերաբերյալ հեռախոսազրույցում որևէ ինտրիգ չկար։ Խոսել է փորձագետի հետ:

«Զանգը եղել է այն մասին, թե արդյոք նախարարությունը նպատակահարմար է գտնում մեկնաբանություն անել թեմաներից մեկի վերաբերյալ։ Մասնագետներին հարցրի՝ սա մեր թեմա՞ն է, պատասխանը տրվեց ճեպազրույցի ժամանակ՝ ԱԳՆ-ն չի մեկնաբանում։ Այնպես որ, ինտրիգ չկա»,- ասել է Զախարովան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ