Դալմայի այգիների տարածքում մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մի քաղաքացի ապօրինի զենք և զինամթերք ունի։

Մալաթիայի ոստիկանների՝ քաղաքացու հետ տարած բացատրական աշխատանքները դրական արդյունք են տալիս:

Քաղաքացին ոստիկաններին հայտնում է, որ ինքը Դալմայի այգիներում թողնում է 44-օրյա պատերազմից հետո իր հետ այնտեղից բերած զենք ու զինամթերքը։

Իրավապահները մոտ 1,5 կմ շառավղով որոնողական աշխատանքների արդյունքում Դալմայի այգիների ջրատարի մոտ հայտնաբերում են մեծ քանակությամբ զենք և զինամթերք։

Ըստ սկզբնաղբյուրի՝ հայտնաբերվել է 9 հատ ատրճանակ, 5 հատ ինքնաձիգ, 4 հատ հրացան, 4 հատ տոզ, 1 աբրեզ հրացան, 4 հատ «ինքնաշեն» տեսակի ինքնաձիգ, 1 հատ «մոսի» տեսակի ինքնաձիգ, 1086 հատ տարբեր տրամաչափերի փամփուշտներ, 21 հատ նռնակ, 11 հատ պայթուցիչ, 5 հատ դատարկ փամփշտատուփ, 2 հատ կանաչ գույնի պայթուցիկ սարքի նմանվող առարկա, դեղնավուն փոշենման զանգված, 2 հատ կանաչ պայթուցիկ, 1 հատ պինդ դեղնավուն պայթուցիկ նյութ, 1 հատ սև տուփի մեջ գտնվող առարկա:

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ