Հայկ Բաբայանը 30 միլիոն բնակվարձ չի ստացել. Hraparak.am-ը մանիպուլացնում է. 

Hraparak.am-ը գրել է, թե ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, օգտվելով պաշտոնի բարիքներից, շուրջ 4 տարի ինքն իրեն բնակարանային վարձի փոխհատուցում է տվել՝ չունենալով դրա իրավունքը։
Օրենքի համաձայն՝ ոստիկանության ծառայողներին, որոնք ծառայում են իրենց բնակավայրից հեռու, բնակվարձ է տրամադրվում 65-85 հազար դրամի չափով՝ կախված բնակավայրի հեռավորությունից, ընտանիքի անդամների թվից։ Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ սահմանված հեռավորություն է համարվում ոչ պակաս, քան 30 կիլոմետրը, իսկ Հայկ Բաբայանն ապրում է Կոտայքի մարզի Գառնի համայնքում։
Կայքը գրել է, թե նա մոտ 30 միլիոն 200 հազար դրամ գումար է ստացել` չունենալով դրա իրավունքը:

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Araratnews-ի հետ զրույցում ասել է, որ նախ, ամենակոպիտ հաշվարկով էլ որևէ ծառայող չի կարող 4 տարում ստանալ 30 միլիոն դրամ բնակվարձ։
«Ինչ վերաբերում է կոնկրետ վարձատրությանը, ինչպես նշել ենք մեր պաշտոնական պատասխանում, օրենքով սահմանված կարգով է տրվել։ Հավելեմ, որ Հայկ Բաբայանից բացի՝ նաև այլ ծառայողներ, որոնք Գառնիից են, կրկին նույն սկզբունքով ստանում են վարձատրություն»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ