ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նստի ժամանակ անդրադարձավ քիչ աշխատավարձերի պատճառով մարդկանց չաշխատելուն։
«Մարզային այցելությունների ու մարդկանց շփումների ընթացքում, երբ հարցնում ենք՝ աշխատո՞ւմ եք, որովհետև առնվազն վիզուալ նա աշխատունակ է, մարդն ասում է՝ չէ, չեմ աշխատում, ասում ենք՝ ինչո՞ւ, ասում է՝ աշխատավարձը ցածր է։ Դա ինչ-որ առումով լեգիտիմ փաստարկ է թվում, հետո ես մտածում եմ, ասում՝ մի րոպե, չաշխատելու աշխատավարձը այնքան բարձր է, քան աշխատելու աշխատավարձը, ուրեմն կա՛մ մենք իրոք մի բան սխալ ենք անում, որ տենց է ստացվել, կա՛մ էլ ես չեմ հասկանում»,- ասաց նա։
Ըստ վարչապետի՝ եթե այդպես է, ուրեմն պետք է աղքատությունը հաղթահարել չաշխատելով։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։