Մարդիկ մայրուղին քանդում են առանց թույլտվության. պարեկները պետք է անտարբեր չանցնեն. Վարչապետ

Հանրային տարածքը չւ կարելի վերցնել ու օգտագործել անձնական նպատակներով․ այս մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով խնդիր, երբ հիմնանորոգված և համայնքներով անցնող միջպետական ճանապարհների կամ մայրուղիների վրա մարդիկ անձնական նպատակներով աշխատանքներ են իրականացնում՝ հաճախ քանդելով դրանք։

Վարչապետը նշեց, որ պարեկները չպետք է անտարբեր անցնեն․ «Եթե պարեկը անցել է ու ասել է՝ դե քար է, ավազ, ցեմենտ բետոն՝ մեծ պրոբլեմ է։ Հանրային տարածքը չի կարելի ուղղակի վերցնել օգտագործել անձնական նպատակներով», — ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ