Կառավարության որոշմամբ նախատեսվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքներինախարարությանը ճանապարհների հիմնանորոգման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 2 միլիարդ 860 մլն 300 հազար դրամի չափով, և Կառավարության ներքո հատկացված միջոցներից ՏԿԵ նախարարությանը հատկացնել շուրջ 901 մլն դրամ։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ դրանք ուղղվելու են տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանը, կառուցմանը, վերակառուցմանը, դրանց տեխնիկական հսկողությանը և այլն։
«Հիմնանորոգվող և կառուցվող ճանապարհների ընդհանուր երկարությունը 16 կմ է, որից միջպետական նշանակության են 1․6 կմ, հանրապետական նշանակության՝ 8 կմ, տեղական՝ 6․4 կմ։ Նախատեսված է հիմնանորոգել երեք կամուրջ և մեկ հենապատ»,- ասաց նա։
Այնուհետև վարչապետը ներկայացրեց, թե որ ճանապարհներն են վերակառուցվելու։