Կառավարության նոր անդամները մասնակցում են նիստին․ վարչապետը անդրադարձել է կադրային փոփոխություններին

«Մեր նախորդ նիստից ի վեր կադրային փոփոխություններ են տեղի ունեցել», — կառավարության նիստի մեկնարկին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով պաշտոնաթող պաշտոնյաներին՝ կատարված աշխատանքի համար:

«Այսօր առավոտյան ներկայացրել եմ ՆԳ նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին, շնորհավորում եմ նրանց և հաջողություններ եմ մաղթում: Կառավարության նիստին առաջին անգամ մասնակցում է նաև ՀԾՀԿ նախագահ Մեսրոպ Մերոպյանը»,- հայտնեց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ