«Ներքին գործերի նախարարությունում շնորհակալություն հայտնեցի Վահե Ղազարյանին և հաջողություններ մաղթեցի Արփինե Սարգսյանին։
Այս մասին սոցցանցի իր էջերում հրպարակած տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս ՆԳՆ-ու հանդիպման ժամանակ նշել է, որ Վահե Ղազարյանը հսկայածավալ աշխատանք է կատարել ոստիկանապետի և ՆԳ նախարարի պաշտոններում, նրա արած բարեփոխումներն ու գրանցած արդյունքները, ըստ վարչապետի անուրանալի են:
Ղազարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ պատասխանատու պաշտոնում իրեն վստահելու համար:
Արփինե Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ նախարարությունում նոր մարդ չէ և կփորձի հնարավորինս ճիշտ շարունակել Ղազարյանի կատարած աշխատանքը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: