ՌԴ-ում ուսուցիչը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ դասի ժամանակ Պուտինի դեմ մահափորձը քննարկելու համար

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում ուսուցչուհուն 3 տարվա ազատազրկման են դատապարտել՝ դասի ժամանակ Պուտինի դեմ մահափորձը քննարկելու համար, գրում է Медуза-ն։

Դատապարտյալը պատմության և հասարակագիտության ուսուցիչ Ալեքսեյ Պոկազանևն է։ Եկատերինբուրգի Կենտրոնական շրջանային զինվորական դատարանը նրան դատապարտել է երեք տարվա ազատազրկման և երկու տարով արգելել դասավանդել՝ մեղավոր ճանաչելով «ահաբեկչությունն արդարացնելու» համար։

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ իններորդ դասարանում դասի ժամանակ Պոկազանևը մեկնաբանել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված իրադարձությունները և «հայտարարություն է արել, որով արդարացնում է հարձակումը Ռուսաստանի Դաշնության նախագահի կյանքի վրա, որպեսզի դադարեցվի նրա պետական ​​գործունեությունը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ