Խոյ: Այսօր կկայացնեք մի շարք կարևոր որոշումներ: Հստակ գիտակցում եք, թե ինչպես է պետք գործել, իսկ ձեզ շեղելը գրեթե անհնար է: Հեշտությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, ում հետ նախկինում տարաձայնություններ եք ունեցել: Հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ չեն սպասվում, սակայն վեճեր և կոնֆլիկտներ ևս չեն ծագի:
Ցուլ: Զգացմունքային դաշտն անկայուն է: Նշանի շատ ներկայացուցիչներ վատ տրամադրություն կունենան, կկորցնեն, վերջերս ձեռնարկած, գործերի հանդեպ հետաքրքրությունը:Մտերիմների խորհուրդներն ու առաջարկները կանտեսեք, իսկ օգնությունից կհրաժարվեք: Փորձեք առավել լավատես լինել և դրական փոփոխությունները սպասեցնել չեն տա:
Երկվորյակ: Ստիպված կլինեք ծրագրերից շեղվել, սակայն, ընդհանուր առմամբ, ամեն բան լավ կդասավորվի: Մի վախեցեք իմպրովիզներից, դրանք այսօր ձեր օգտին են: Ձեր նպատակասլացությունը շատերին կհիացնի, կօգնի գրավել նրանց ուշադրությունը, ովքեր հետաքրքիր են ձեզ:
Խեցգետին: Թեև օրը լավ կդասավորվի, նշանի որոշ ներկայացուցիչներ վատ տրամադրություն կունենան, խիստ զբաղված կլինեն իրենց հին խնդիրներով: Սակայն որևէ լուծում գտնել չի ստացվի, քանի դեռ չունեք այն ինֆորմացիան, որը կօգնի դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հետևաբար փորձեք լիցքաթափվել և լավատեսորեն տրամադրվել:
Առյուծ: Մի շտապեք հարաբերություններ պարզել: Ժամանակի ընթացքում խճճված իրավիճակը կհարթվի, խնդիրները կլուծվեն: Կարող եք փոքրիկ խորամանկությունների դիմել, սակայն դրա անհրաժեշտությունը ամենևին էլ չկա:
Կույս: Առավել վճռական եղեք: Այսօր կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, եթե հնարամտություն դրսևորեք: Ծագած բոլոր խնդիրներին լուծումներ կգտնեք: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Նշանի շատ ներկայացուցիչներ եկամուտի նոր աղբյուր կգտնեն:
Կշեռք: Տուրք մի տվեք երևակայությանը, այսօր դա ձեր օգտին չի լինի: Նաև չարժե խախտել ընդունված կանոնները և բոլորին դեմ գնալ: Որքան ավելի ուշադիր վերլուծեք շրջապատի մարդկանց կյանքի փորձը, այնքան քիչ սխալներ թույլ կտաք: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի անակնկալներ: Կստանաք ուրախալի լուրեր, առաջարկներ , հրավերներ:
Կարիճ: Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր պատրաստ են բոլոր գործերը մի կողմ դնել և կենտրոնանալ ամենակարևոր ծրագրերի վրա: Ուշադրություն չեք դարձնի շուրջը կատարվող իրադարձություններին, գայթակղությունների չեք տրվի: Այսօր առավելապես աչքի կընկնեք ձեր խառնվածքի այն գծերով, որոնցով հպարտանում եք, մի վախեցեք ի ցույց դնել դրանք բոլորին:
Աղեղնավոր: Օրվա մեծ մասը լավ կդասավորվի, հատկապես նրանց համար, ովքեր գիտեն թե ինչ են ուզում, սկզբունքային հարցերում անզիջում են: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնց համաձայնելով, հնարավորություն կունենաք դրսևորել ձեր մասնագիտական հմտությունները: Անձնական կյանքում հնարավոր են հաճելի փոփոխություններ:
Այծեղջյուր: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անսովոր իրադարձություններ, որոնք դեռ երկար կմնան ձեր հիշողության մեջ:Այսօր չափազանց զգացմունքային եք, մեծ նշանակություն և կարևորություն կտաք ցանկացած մանրուքի: Սպասվում են հետաքրքիր ծանոթություններ, կհանդիպեք մարդկանց, որոնց հետ շփումից նոր մտահաղացումներ կծնվեն:
Ջրհոս: Օրը բավականին բարդ կդասավորվի, սակայն, հաջողության հասնելու հնարավորություն, այնուամենայնիվ, կունենաք:Ամեն բան կախված է նրանից ,թե ինչ համախոհներ կընտրեք, և ում խորհուրդներին կհետևեք: Նոր ծանոթների հետ հարաբերություններում առավել զգույշ եղեք:Հակված եք գերագնահատել մարդկանց, վստահել նրանց, ովքեր արժանի չեն դրան:
Ձկներ: Հանգիստ օր է սպասվում: Օրվա առաջին կեսին հաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք: Հրաշալի ժամանակահատված է ընկերների, համախոհների հետ շփվելու արդիական խնդիրներ քննարկելու համար: Կհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել , վերջիններս, շատ անգամներ, կօգնեն ձեզ դուրս գալ բարդ իրավիճակներից: Հրաշալի լեզու կգտնեք թույլ սեռի ներկայացուցիչների հետ