Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը

Ամերիկաբնակ բժիշկ Մեհմեթ Օզը, ով ազգությամբ թուրք է, կարող է դառնալ ԱՄՆ կառավարության կազմում ընդգրկված առաջին թուրք պաշտոնյան:

Ինչպես հայտնել է Ermenihaber-ը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի (CMS) ղեկավարի պաշտոնի համար։ Վերոհիշյալ կազմակերպությունը վերահսկում է ավելի քան 150 միլիոն ամերիկացու առողջապահական ապահովագրության գործընթացը: Եթե ԱՄՆ Սենատը հաստատի նրա թեկնածությունը, ապա դոկտոր Օզը կստանձնի այդ կարևոր պաշտոնը։

Այդպիսով նա պատասխանատվություն կստանձնի տարեկան 2.6 տրիլիոն դոլարի բյուջեի կառավարման համար՝ առողջապահական բարեփոխումների կարևոր շրջանում: Այս նշանակումը նաև ընդգծում է բազմազանության և մասնագիտական փորձի դերն ամերիկյան կառավարման համակարգում:

Թուրքական մամուլը նշում է, որ որպես ճանաչված սրտաբան և հանրային առողջապահության ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետ, Մեհմեթ Օզը կշնանակվի մի պաշտոնի, որը կարող է ազդել ԱՄՆ առողջապահական համակարգի վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ