ՌԴ-ն ցնցված է, որ ԱՄՆ-ն վետո է դրել Գազայում անհապաղ, անվերապահ և մշտական հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա։
Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Ցնցված ենք, որ Միացյալ Նահանգները վետոյի իրավունք է կիրառել պաղեստինցիների և իսրայելցիների կյանքը փրկելու անկեղծ ջանքերի նկատմամբ»,-ասել է Նեբենզյան: