Արդարադատության նախարարությունում քննարկվել են ամուսնության, հայրության ճանաչման և փոխնակ մայրությանն առնչվող հարցեր

Արդարադատության նախարարությունում այսօր աշխատանքային քննարկում է տեղի ունեցել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի հյուպատոս-գլխավոր քարտուղար Օրելի Մոկյորի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՔԿԱԳ գործակալության լիազորությունների շրջանակներում իրականացվող մի շարք գործառույթներ՝ ընդգծելով ամուսնության, ծննդյան, հայրության ճանաչման և փոխնակ մայրությանն առնչվող կարևոր հարցերը: Գործընկերների օրակարգում են եղել օտարերկրացիների, մասնավորապես՝ Ֆրանսիայի քաղաքացիների համար ՀՀ-ում ամուսնության գրանցման գործընթացը, հայրության ճանաչմանը վերաբերող կարգավորումները, ՔԿԱԳ էլեկտրոնային վկայականների տրամադրման ընթացակարգը և դրանց իսկության ստուգման հնարավորությունները: Քննարկվել են նաև էլեկտրոնային ապոստիլով փաստաթղթերի վավերացման հարցերը:

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ում փոխնակ մայրությանն առնչվող իրավահարաբերությունների և վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների միջոցով ծնված երեխաների ծննդի գրանցման առանձնահատկություններին, Հայաստանի և Ֆրանսիայի կողմից տրվող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման ընթացակարգին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ