Երևանում մեկնարկել է Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունը: Առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները՝
Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակչում կպայքարեն ոսկե, Էլեն Բաբաջանյանը (53 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալների համար:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հաջողություն ու հաղթանակներ մաղթելով մարզիկներին: