Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան կանչվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Սա հաջորդում է COP29-ում Ֆրանսիային և եվրոպացիներին ուղղված Ադրբեջանի իշխանությունների անընդունելի հայտարարություններին, որոնց հետևանքով Ֆրանսիայի բնապահպանական փոփոխությունների, կայունության և կլիմայի նախարար Ագնես Պանիե-Ռունաշեն ստիպված եղավ չեղարկել իր մասնակցությունը համաժողովին։ Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։