Շրջանավարտների look–երը` ֆոտոշարքով

Հայաստանում այսօր տոնում են Վերջին զանգը։ Չնայած տարիներ առաջ այս օրը քաղաքում ավելի տոնական տրամադրություն էր տիրում, առավոտյան Երևանի փողոցներում կարելի էր հանդիպել շրջանավարտների։

Շատ ավելի դժվար էր գտնել ամբողջական դասարանների։ Ավարտական դասարանների աշակերտները հիմնականում խումբ–խումբ էին` յուրաքանչյուրն իր ընկերների հետ։

Ամեն տարի քննարկման կենտրոնում հայտնվող բարձրակրունկներն այս տարի դուրս էին մնացել շրջանավարտների զգեստապահարանից։ Մեզ հանդիպած բոլոր աղջիկները դպրոցական հագուստը համադրել էին մարզակոշիկների հետ։

Սա այն թրենդն է, որի մասին տարիներ շարունակ խոսում էին դիզայներներն ու կոչ անում շրջանավարտներին բարձրակրունկներով դպրոց չգնալ։ Այս տարի աղջիկների մեծ մասը հետևել էր այդ կոչին։

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ