Արփինե Սարգսյանը նշանակվեց ՆԳ նախարար

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արփինե Սարգսյանը նշանակվել է ՆԳ նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արփինե ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել ներքին գործերի նախարար»,- ասվում է հրամանագրում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետի որոշմամբ Արփինե Սարգսյանն ազատվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ