Մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին։ Այս մասին այսօր հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը․
«Այս տարի մենք նախանշել էինք դեկտեմբերի 1-ը, բայց ինչքան էլ շուտ ենք սկսել, կասկածելի է, որ մինչև այդ կավարտենք բոլոր աշխատանքների իրականցումը։ Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին՝ կիրակի օրը»,-նշեց Գրիգորյանը։