Մարզերում մինչև 2021-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է հաշվառում

Հանրապետության մարզերում մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Կադաստրի կոմիտեն:

«2024 թվականի հունվարի 1-ից ավարտվել է քաղաքային բնակավայր ընդգրկող խոշորացված համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը։

Բացառապես գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ