«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի բաշխիչ ցանցի արդիականացման նպատակով նոյեմբերի 20-ից չորս օրով փակ կլինի Աբովյան-Արամի խաչմերուկից մինչև Արամի-Տերյան խաչմերուկի հատվածը։
Ինչպես ավելի վաղ ՀԷՑ-ից տեղեկացրել էին, Երևանի փոքր Կենտրոնի բաշխիչ ցանցի վերակառուցմանն և վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ս.թ. նոյեմբերի 16-ից շինարարական աշխատանքներ են ընթանում Տերյան, Արամի, Աբովյան, Հին Երևանցի փողոցների, ինչպես նաև Հյուսիսային պողոտայի որոշ հատվածներում: Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել առաջիկա օրերի ընթացքում: Հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը պատճառած անհարմարության համար: