FIFA-ն պատժել է Թուրքիայի ցածրագույն լիգաներից մեկում հանդես եկող «Pendikspor» ֆուտբոլային ակումբին:
Ինչպես գրել է Ermenihaber-ը, վերջինս առաջիկա 3 տարում զրկված կլինի իր կազմը նոր ֆուտբոլիստներով համալրելու տրանսֆերային պատուհանի հնարավորությունից։
Որպես պատճառ՝ նշվում են գոյացած պարտքերը: Անգամ պարտքերի մարման դեպքում ակումբը չի կարողանա 2026-ի մրցաշրջանի համար համալրել կազմը նոր ֆուտբոլիստներով: