Աչքի հրազենային վնասվածքով 24-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել։

Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշի 8 փողոցում հրազենային վնասվածք ստանալու հետևանքով «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 24-ամյա Հակոբ Ծ․-ն է, որը վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի Ամառանոցային 126 հասցեի դիմաց գտնվող իրեն պատկանող հողամասում օդաճնշիչ ատրճանակի պահեստատուփը դուրս հանելուց հետո պատահական իր հոնքի ուղղությամբ կրակելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ