«Ավելի շուտ պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը». Ալեն Սիմոնյան

«Կարծում եմ՝ ավելի շուտ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին:

Ըստ նրա՝ Հրայր Թովմասյանը քաղաքական միավոր էր, իր ընտրությունը որպես ՍԴ նախագահ մեծ կասկածներ է առաջացնում և նա ՀՀ հանրության մոտ վստահություն չի ներշնում, քանի որ եղել է ՀՀԿ անդամ, հեղինակել է շատ վիճահարույց և քննադատված օրենքներ՝ Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը.

«Կարծում եմ՝ նա այնտեղ ներկայացնում է ոչ թե ՀՀ Սահմանադրությունը, այլ ՀՀԿ-ն»:

տեսանյութը՝  Factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ