Զոհված զինծաայողների ընտանիքները Երևանում տրանսպորտից անվճար կօգտվեն

Երևանի ավագանին 54 կողմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունել է Ղարաբաղի կամ Հայաստանի պաշտպանության մարտական գործողություններում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհետ կորած, անհետ բացակայող ճանաչվածների ընտանիքի անդամների համար հանրային տրանսպորտը անվճար դարձնելու հարցը։

Նախագիծը ներկայացվել է Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության կողմից։

Հիշեցնենք՝ հունվարի 1-ից առաջարկվող տրանսպորտային սակագների արտոնությունների առաջարկը Երևանի ավագանին ընդունել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ