Գործադիր տեղափոխվելու առաջարկություն չեմ ստացել․ Արմեն Փամբուխչյան

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց, որ գործադիր տեղափոխվելու առաջարկություն չի ստացել։

Անդրադառնալով պաշտոնանկություններին՝ նա նկատեց․ «Բոլոր պաշտոնյաններն էլ ենթակա են, որ մի օր հրաժարական տան, դա ստանդարտ քաղաքական պրոցես է, պետք չէ անձնավորել մարդկանց։ Պաշտոնանկ արված անձանց հետ մտերմիկ հարաբերությունների մեջ ենք, մեր ընկերներն են։ Պետք է նայել ընդհանուրի մեջ, ոչ թե անհատապես, թե ով ինչ հաստիք է զբաղեցնում, վարչապետը ելույթ է ունեցել Կառավարության նիստին և դա իրականացրել է»։

Հարցին՝ արդյոք ինքն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին էլ բարձրաձայնել է Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը, փոխքաղաքապետը շեշտեց, որ նման հարց չի բարձրաձայնել․ «Վարչության նիստում տարբեր հարցեր քննարկում ենք տարբեր գործընկերներից, ես անհատապես ու անձնապես որևէ խնդիր չունեմ Անդրանիկ Քոչարյանի հետ»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին իրենց հրաժարականների մասին հայտարարեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ