Խաբեբաներ եք, անուղղելի շառլատաններ. ավագանու նիստում իրավիճակը լարվել է, գրիչներ են շպրտում

Երևանի ավագանու նոյեմբերի 19-ի նիստում՝ հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթի քննարկման ժամանակ ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն ասաց, որ քվեարկության է դրվելու մի նախագիծ, որտեղ մի շարք խմբեր արտոնություններ են ստանալու տրանսպորտից օգտվելիս:

«Իսկ այն խմբակցությունները որոնք դեմ են քվեարկելու, դրանցից մեկի ղեկավարը մի արտահայտություն է ձեզ ուղղել, ու ցույց տվել, թե ոնց է ինքը ձեզանից զզվում: Իսկ մյուս խմբակցության ռոբաքորարյանա-հանրապետականա անհասկանալի հավաքածուն՝ դաշնակցականախառը, իրենց կառավարման տարիներին, երբ եղել է «Հոկտեմբերի 27», մարտի 1, իրենց կառավարման մեթոդը ցույց են տվել, հետևաբար լավ գիտեք այս դահլիճում մենք ինչ ենք քվեարկելու, նրանք՝ ինչ»,- ասաց Խաչատրյնաը:

Ապա դիմելով ընդդիմադիր ավագանու անդամենրին հայտարարեց. «Դուք դասական խաբեբաներ եք, անուղղելի շառլատաններ»:

Վերջինիս ելույթից հետո ավագանու նիստում սկսվեց իրարանցում, ավագանու ընդդիմադիր անդամները սկսեցին տեղերից Խաչատրյանի հասցեին վիրավորանքներ հնչեցնել, ապա դուրս եկան տեղերից, միմյանց վրա գրիչ շպրտեցին ու սկսվեց բանավեճ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ