«Վայ ընդդիմությունը այս դահլիճում խոսում է իրենց բերած նախագծից, որտեղ իբր 100 տոկոս արտոնություններ կար»:
Այս մասին Երևանի ավագանու նոյեմբերի 19-ի նիստում՝ հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթի քննարկման ժամանակ ասաց ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը, ապա շարունակեց.
«Բայց չի ասվում, որ այդ նախագծի օրը Հայկոյի խմբակցությունը թքած ուներ երևանցու տրանսպորտի սակագնի նախագծի վրա, որվհետև իրենց համար Հայկոյի մանդատը կարևոր էր տրանսպորտից: Իրենք այդ օրը հանուն Հայկոյի մանդատի լքեցին դահլիճը, հիմա էլ փողոցում «Սուպեր մամա»-յից սուպեր շառլատան են խաղում»:
Խոսելով ընդդիմադիր մյուս խմբակցության մասին Խաչատրյանն ասաց.
«Իսկ մյուս խմբակցությանը խորհուրդ կտամ իրենց համար ունենալ առաջնահերթություններ, խմբակցություն, որը ի վիճակի չի անգամ քաղաքական համախմբվածություն ցուցաբերել և սեփական նախագծի քննարկմանը ներկա լինել ամբողջ կազմով, հիմա փորձում է քաղաքական դիվիդենտներ հավաքել երկրապահի անունը շահարկելով:
Ձեր ժամանակներն անցել են, հիմա թե՛ երկրապահները, թե՛ զոհվածների ընտանիքները ունենալու են արտոնությունները»: