Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսված առավելությունները․

«Նախագծով նախատեսվում է մասնավորապես՝ մինչև 7 տարեկան երեխաների համար անվճար երթևեկության հնարավորություն, դպրոցականների` 8-17 տարեկանների համար՝ 20 տոկոսով ավելի մատչելի, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկներին՝ նույն տարիքային խմբում` անվճար, թոշակառուներին՝ 30 տոկոս, ուսանողներին՝ 15 տոկոս, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին՝ անվճար, հաշմանդամություն ունեցող խմբին՝ անվճար, մանկատներում և ծերանոցներում գտնվողներին՝ անվճար, փարոսի շահառուներին՝ 20 տոկոս»,- նշեց Գրիգորյանը՝ շարունակելով շարքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ