Նիկոլ Փաշինյանը օգտագործեց իր հեղինակությունը․ պաշտոնյաներից պահանջները պետք է մեծանան

 

«Կառավարության ղեկավարը օգտագործեց իր լիազորությունները ու հեղինակությունը՝ հորդորելով ոմանց հրաժարական տան և դա տեղի ունեցավ։ Ամբողջ խնդիրը այն է, թե ովքեր են այդ պաշտոններում նշանակվելու և ինչ են անելու։ Այդ ռեֆորմները պետք է իրականացվեն»․

Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշում է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով տարբեր նախարարությունների ու կառույցների ղեկավարների հրաժարականններին։

Ինչ վերաբերում է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազանգին, Մեհրաբյանը ասաց․ «Շատ կարևոր է, որ հեռախոսազանգ տեղի ունեցավ։ Մենք չենք տեսել, որ տարածաշրջանի այլ երկրների ղեկավարների հետ էլ է հեռախոսազանգ ունեցել Թրափը։ Ես կայուն տպավորություն ունեմ, որ մինչև ընտրությունները հայկական կողմը աշխատանքները տարավ, որ հանրապետականների հետ կապեր հաստատվեն և դրանք հաջողությամբ տարվեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

<iframe width=»804″ height=»514″ src=»https://www.youtube.com/embed/B8kZx6rhsL0″ title=»Փաշինյանը օգտագործեց իր հեղինակությունը․ պաշտոնյաներից պահանջները պետք է մեծանան» frameborder=»0″ allow=»accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share» referrerpolicy=»strict-origin-when-cross-origin» allowfullscreen></iframe>

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ