Նորմալ է, երբ իշխանությունը՝ մտածելով առաջիկա ընտրությունների մասին ինչ-որ քայլերի է գնում

Նորմալ բան է, երբ իշխանությունը՝ մտածելով առաջիկա ընտրությունների մասին ինչ-որ քայլերի է գնում։ Անդրադառնալով պաշտոնանկությունները ընտրությունների հետ կապելով կարծիքներին՝ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Վերջինս նկատեց, որ ուժայիններում պաշտոնանկությունները կապված են նաև համակարգային խնդիրների հետ․ գործերի մեծ մասը չի հասնում դատարան, հանցագործություն կատարած անձանց մեծամասնությունը դատարան չի հասնում, վճիռ չի կայացվում։ Մյուս խնդիրը, ըստ Իոաննիսյանի, օպերների և քննիչների՝ տարբեր կառույցների աշխատակից լինելու մեջ է։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս երկու մարմինները պետք է նույն կառույցում լինեն։ Ավելին՝ հաճախ այս երկու գործառույթներն իրականացնում են մեկ հաստիքի տակ աշխատող մարդիկ։ Այսպիսին է արևմտյան մոդելը։ Ու մինչ Հայաստանը 2014-ին քաղաքական նպատակահարմարությունից ելնելով առանձնացրեց այս կառույցները ու ստեղծվեց քննչական կոմիտեն, Ուկրաինան օրինակ, անցավ արևմտյան մոդելի ու օպերի և քննիչների գործառույթները միավորեց․ այնտեղ այդ հաստիքը կոչվում է դետեկտիվ։

«Որպեսզի Աղվան Հովսեփյանը դատախազի պաշտոնավարումն ավարտելուց հետո ունենա պաշտոն 2014 թվականին ստեղծվեց քննչական կոմիտեն, քննիչները ոստիկանությունից դուրս եկան, և օպերների ու քննիչների միջև համագործակցությունը էլ ավելի նվազեց, որովհետև այս երկուսը տարբեր մարմիններում են աշխատում։ 2015 թվականին Ուկրաինան հակառակ ճանապարհով գնաց։ Այնտեղ ստեղծվեց հակակոռուպցիոն բյուրոն, որտեղ քննիչ ու օպեր բաժանում ընդհանրապես չկար՝ դետեկտիվ էր կոչվում», — ասաց Իոաննիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ