Ինչ քաղաքական խնդիր է դրվելու նոր պաշտոնյաների առջև. Վահագն Ալեքսանյանը մանրամասնել է

Ինչ քաղաքական խնդիր է դրվելու նոր պաշտոնյաների առջև:

Առաջին ալիքին տված հարցազրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանելով հարցին՝ ասաց.

«Ես կարծում եմ՝ առավել քան տեսանելի է, որ խնդիր է դրվելու լուծել առաջին հերթին արդարության հարցը Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի ՀՀ քաղաքացին համարի, որ կա ՀՀ-ում արդարություն, մնացածն արդեն ավելի հստակ հետագայում կասվի:

Արադարություն ասվածը շատ հստակ է, այսինքն, բոլոր նրանք, ովքեր մեղավոր են կրեն սահմանված իրենց պատիժը, բոլոր նրանք, ովքեր ապօրինի հարստացել են, պետությանը վերադարձնեն իրենց ապօրինի գույքը, և բոլոր նրանք, ովքեր անմեղ են, չկրեն ոչ մի պատիժ:

Սա է արդարության պարզագույն բանաձևը, որը իմ տպավորությամբ, կիսում է մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը»:

Ինչու է սա արվում ընտրություններից 1.5 տարի առաջ, արդյո՞ք սա նախընտրական «ռեստարտ» չէ, քանի որ բողոքները կային 2 տարի առաջ, 1 տարի առաջ, 1.5 տարի առաջ, ինչո՞ւ հիմա՝ հարցին ի պատասխան, Ալեքսանյանն ասաց՝ ցանկացած օր դա անելու պարագայում էլ նույն հարցը կարելի է տալ՝ ինչո՞ւ հիմա:

«Իմ կարծիքով ցանկացած լուրջ քաղաքական թիմ, քաղաքական կուսակցություն ընտրությունների հենց հաջորդ օրվանից էլ պատրաստվում է հաջորդ ընտրություններին: Դա չգրված ճշմարտություն է»,- ասաց Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին իրենց հրաժարականների մասին հայտարարեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ