Հայտնաբերվել և վնասազերծվել է «Գորիս» ՔԿՀ-ից Երևան տեղափոխվելիս փախուստի դիմած կալանավորը

Նոյեմբերի 18-ին Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկներն ու համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացնելով, մոտ 30 րոպեում հայտնաբերել ու վնասազերծել են նոյեմբերի 18-ին «Գորիս» քրեակատարողական հիմնարկից հատուկ ուղեկցող ծառայողների մոտից փախուստի դիմած առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված անձին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, կալանավորը Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հայկազ Թ.-ն է, ում տեղափոխելիս են եղել Երևան, սակայն հասնելով Վայոց ձորի վարչական շրջան, Վայքի տարածքից նա դեռևս անհայտ հանգամանքներում դիմել է փախուստի։

Տեղում ոստիկաններն անցել են ուժեղացված ծառայության: Պարեկներին ու համայնքային ոստիկաններին հաջողվել է փայլուն օպերացիայի արդյունքում հայտնաբերել ու վնասազերծել փախուստի դիմածին։

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ