Դոնալդ Թրամփը հաստատել է, որ պատրաստ է արտակարգ դրություն հայտարարել և զինված ուժերն օգտագործել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու համար:
Անդրադառնալով ապօրինի միգրանտների զանգվածային արտաքսման մասին NBC News-ի լրագրողի հարցին` Թրամփը նշել է, որ իր վարչակազմն այլ ելք չունի, քան դրանք իրականացնելը։
Թրամփն իր հաղթանակը դեմոկրատ թեկնածուի և գործող փոխնախագահ Քամալա Հարիսի նկատմամբ անվանեց երկրում «ողջախոհություն ներդնելու» մանդատ։
Հիշեցնենք որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփը ընտրություններից հետո իր առաջին հարցազրույցում հայտարարել է, որ պաշտոնավարման մեկնարկի իր առաջնահերթություններից մեկը լինելու է երկրի սահմանների ամրապնդումը։