Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է

Հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը։

Դատարանի որոշմամբ, այն երկարացվել է ևս 3 ամսով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը Արմեն Աշոտյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում է կայացրել, ըստ որի՝ նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել և սահմանվել 25 մլն դրամ գրավ։

Ըստ իրավապահների՝ Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա ավելի քան 185,5 միլիոն դրամի հափշտակությունը: Տարբեր հանցավոր արարքների հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 (38 միլիոն 658 հազար 200) ՀՀ դրամի գույքային վնաս:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ