Վալենտինա Մատվիենկոն ծրագրում է այցելել Հայաստան

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ծրագրում է Հայաստան այցելել 2025 թվականին։

Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Դաշնության խորհրդի փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը։

«Մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարի կլինի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվինենկոյի այցը այստեղ՝ Հայաստան: Պատրաստում ենք այս այցը և հույս ունենք, որ այն կհամընկնի միջտարածաշրջանային ֆորումի հետ, որն անցկացվելու է երկրորդ անգամ»,- ասել է նա։

Վորոբյովը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Սոչիում և նվիրված կլինի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ