Երբ քննիչն ու օպեր-լիազորը տարբեր հիմնարկներից են, իրենց համագործակցությունը խիստ անարդյունավետ է. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսակետ է հայտնել, որ եթե ուզում ենք արդյունավետ իրավապահ համակարգ, որը կարողանում է հանցագործներին դատարանի առջև կանգնեցնի, պետք է ձերբազատվել օպերատիվ ու քննչական մարմինների արհեստական բաժանումից:

Ըստ նրա՝ հանցագործների մեղքը հիմնավորող ապացույցների հավաքումը պետք է անի մեկ մարմին։

«Երբ քննիչն ու օպեր-լիազորը տարբեր հիմնարկներից են, իրենց համագործակցությունը չի մոտիվացվում ու խիստ անարդյունավետ է»,- գրել է նա:

Վերջինս հետգրությամբ հավելել է, որ սա հատուկ այսօր է գրում, քանի դեռ նոր նշանակումները չկան, որ անձանց հետ չկապվի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները:

Մասնավորապես՝ պաշտոնից հրաժարվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ազատման դիմումներ են գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ