Կոչ ենք անում սթափեցնող կոչ անել Բելլա Լալայանին և կոչ անել զերծ մնալ նմանատիպ գործողություններից. Բաց նամակ Արցախի կառավարությանը

Բաց նամակ Արցախի կառավարությանը.
ԱՀ հարգելի կառավարություն.
Որոշ ժամանակ առաջ, Արցախի հանրապետության բնապահպաության նախարարի մամլո խոսնակ՝ Բելլա Լալայանը, ծաղրել և վիրավորել է ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին, անվանելով նրան չարիք, ինչից հետո հեռացվել է աշխատանքից:Դրա համար շնորահակալ ենք, բայց դա նրա վիրավորանքների չնչին տոկոսն է:Այդ գրառումից հետո, ՀՀ քաղաքացի՝ Իդա Սարգսյանը սթափեցնող գրառում է արել և պաշտպանել է մեր գերագույն գլխավոր հրամանատարի պատիվը:

Վերջերս Բելլա Լալայանը դատի է տվել՝ Իդա Սարգսյանին, վիրավորական գրառման համար:Կոչ ենք անում սթափեցնող կոչ անել Բելլա Լալայինին և կոչ անել զերծ մնալ նմանատիպ գործողություններից, այլապես այս ամենը կունենա ավելի լայն հանրային արձագանք ու մենք կգտնենք նրան սթափեցնելու այլ մեթոդներ…

Խնդրում եմ հանդես գալ հայտարարությամբ:
ՀԳ.Մենք թույլ չենք տա որևէ մեկին, սեպ խրել Արցախի և Հայաստանի ժողովուրդնորի մեջ:
Նախապես շնորհակալ եմ:
Հարգանքներով՝ Հայելի ՀակաԲլոգ
Կից ներկայացնում եմ նկար-փաստ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ