««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում հարուցված կարգապահական վարույթ կա, որը դեռ ծագել էր խորհրդարանական լսումներից հետո»:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Նարեկ Զեյնալյանի՝ պատգամավորական մանդատները վայր դնելու մասին լուրերին:
Վահագն Ալեքսանյանն էլ նկատեց՝ այդ վարույթը պիտի քննարկվի, և քննարկման արդյունքում արդեն հետևանքների և որոշումների մասին պատշաճ կերպով կծանուցվի։
«Կա հարուցված կարգապահական վարույթ, որը, բնականաբար, կունենա հետևանքներ: Կարգապահական վարույթի հարուցումն ինքնին նշանակում է, որ կա այդ վարույթը հարուցելու համար առնվազն բավարար հիմք, իսկ թե ինչ հետևանքներ կլինեն, դրա մասին արդեն լրացուցիչ կծանոթանաք»,- ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։