Ավելի վաղ հայտնել էինք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ևս հրաժարական է ներկայացրել: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը և ՀՀ ներքի գործերի նախարար Վահե Ղազարյանը նույնպես պաշտոնից ազատման դիմումներ են գրել:
Պաշտոնից ազատման դիմում է գրել նաև ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, նրա հետ միասին պաշտոնը լքում է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները»: