Պաշտոնանկություններին պետք է նայել համակարգային և կադրային տեսանկյունից․ Կոնջորյան

«Վարչապետն այսօր գրառում է արել այդ մասով, վստահ եմ, որ ուրբաթ օրվա Կառավարության նիստին հետևել եք: Վարչապետը դատաիրավական համակարգի, հանցավորության վիճակի, ընդհանրապես Հայաստանում իրավակարգի վերաբերյալ հայտնել է իր դիտարկումները և, ըստ էության, նաև հայտարարել է, որ ինքը որոշումներ է կայացնելու և որոշումները կայացրել է: Որևէ բան անակնկալ չէ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Կառավարության անդամների հրաժարականներին՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանի խոսքով՝ Հայաստանում դատաիրավական համակարգի վերաբերյալ դիտարկումները թե՛ վարչապետի, թե՛ կառավարող ուժի կողմից նոր չեն. «Հայաստանում մարդիկ ունեն արդարության պահանջ, մենք չափազանց կարևորում ենք, որ արդարության պահանջն էմոցիոնալ պահանջից վերաձևակերպվի և դառնա ինստիտուցիոնալ իրողություն: Այս մասով կան արված գործեր, բայց նաև կան բացթողումներ և կան չարված գործեր: Վարչապետը շատ հստակ այդ մասին խոսեց և սա էլ այդ պրոցեսի տրամաբանական շարունակությունն է, սրան պետք է նայել համակարգային ու կադրային տեսանկյունից, ոչ թե ներքաղաքական»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ