Հայաստանի զինված ուժերը Հունաստանում մասնակցում են «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Ֆրանսիայի և Հայաստանի բանակները Հունաստանում կազմակերպված «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին մասնակցում են 7 այլ ազգերի ուժերի հետ միասին»,- գրել է դեսպանը: