Վերին Լարսում կուտակումներ են. հերթում սպասում է շուրջ 670 հայկական բեռնատար

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար կուտակումներ են, հերթում սպասում է ավելի քան 600 հայկական բեռնատար։

Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից՝ նշելով, որ ընդհանուր առմամբ, տարբեր երկրների 2290 տրանսպորտային միջոց է սպասում անցակետը հատելուն: Դրանցից շուրջ 670-ը հայկական են։

Բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ:

Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ