ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներով։
Այս մասին կիրակի օրը հայտնել է New York Times-ը։ Նշվում է, որ այս որոշումը կայացվել է Վաշինգտոնում իշխանափոխությունից ընդամենը երկու ամիս առաջ և դարձել «ԱՄՆ քաղաքականության մեջ լուրջ փոփոխություն»։
Ամերիկացի առաջնորդի խորհրդականների կարծիքներն այս քայլի հետ կապված տարբերվում են, գրում է հրատարակությունը։ Հրթիռները, հավանաբար, կօգտագործվեն Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի զինվորականների դեմ՝ «Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության համար», պնդում է The New York Times-ը։