Ռուսաստանի առաջնորդի և ԱՄՆ ընտրված նախագահի միջև շփումները ժամանակի ընթացքում կարող են կայանալ, բայց առայժմ այդ ուղղությամբ որևէ ազդանշան չկա: TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Պեսկովը։
«Անհրաժեշտության դեպքում այդ ամենը կարող է շատ օպերատիվ կազմակերպվել։ Այստեղ խնդիր չկա։ Ես կարծում եմ, որ հենց որ այդ անհրաժեշտությունը առաջանա, երկու կողմից կհամընկնի նման հաղորդակցության անհրաժեշտության ըմբռնումը, այն կկայանա»,-նշել է նա։