Չինաստանը պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ չնայած նրա խոսքերի. Բայդենն ու Ծինփինը հանդիպել են վերջին անգամ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հանդիպել են Պերուում APEC-ի գագաթնաժողովի շրջանակներում՝ քննարկելու երկու երկրների հարաբերությունները Բայդենի նախագահության չորս տարիների ընթացքում։

Չինաստանի ղեկավարն ասել է, որ Պեկինը պատրաստ է աշխատել Դոնալդ Թրամփի ամերիկյան նոր վարչակազմի հետ, ով շուտով կփոխարինի Բայդենին, չնայած այն հանգամանքին, որ նորընտիր նախագահն արդեն հայտարարել է Չինաստանի հետ նոր առևտրային պատերազմի մասին:

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հույս ունի Վաշինգտոնի հետ շփումներում «սահուն տարանցում» ունենալ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը կրկին դառնա ԱՄՆ նախագահ: Այս մասին Չինաստանի ղեկավարը հայտարարել է ներկայիս նախագահ Բայդենի հետ հանդիպմանը, ում պաշտոնավարման ավարտին մնացել է երկու ամիս։

Ասպիսով, երկու երկրների ղեկավարները երրորդ անձնական հանդիպումն են ունեցել Բայդենի նախագահության ընթացքում, սա վերջինն է ու տևել է բավական երկար (զրույցը տևել է մոտ երկու ժամ)։

Ղեկավարներն այն օգտագործել են երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում գնահատելու համար՝ սկսած միջուկային ոլորտում արհեստական ինտելեկտի դերից մինչև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը և Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությանն օգնությունը:

«Չինաստանի նպատակը առաջիկա չորս տարիներին մնում է «կայուն և առողջ Չինաստան-ԱՄՆ հարաբերություններ» ունենալը, որոնք «վերելքներ ու վայրէջքներ են ապրել» Բայդենի օրոք», — ասել է Չինաստանի նախագահը, ինչին Բայդենը պատասխանել է, որ ինքը «հպարտ է այն առաջընթացով, որ հասել են տարիների ընթացքում»։

«Եթե երկու երկրները միմյանց վերաբերվեն որպես գործընկերների և ընկերների և ընդհանուր լեզու փնտրեն, մեր հարաբերությունները զգալի առաջընթաց կունենան: Բայց եթե մենք միմյանց ընկալենք որպես մրցակիցներ կամ հակառակորդներ, դառնանք կատաղի մրցակցային և ձգտենք վնասել միմյանց, մենք կվնասենք հարաբերությունները կամ նույնիսկ հետ կկանգնենք առաջընթացից»,- — Reuters-ը մեջբերում է Սի Ծինպինի խոսքերը Բայդենի հետ հանդիպման ժամանակ:

Պերուում երկու առաջնորդների հանդիպման թեմաներից մեկը Ռուսաստանի պատերազմն է եղել Ուկրաինայի հտ։ Բայդենը, ըստ Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության, մտահոգություն է հայտնել, որ Չինաստանը շարունակում է աջակցել ռուսական պաշտպանական արդյունաբերությանը։ Ի պատասխան՝ Սի Ծինպինը հիշեցրել է, որ Պեկինը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է և հանդես է գալիս որպես «արմատական դիվանագիտության» վարող։

Sky News-ը նշել է, որ Բայդենն օգտագործում է Սի Ծինպինի հետ իր վերջին հանդիպումը՝ համոզելու նրան Հյուսիսային Կորեային հետ պահել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին հետագա աջակցությունից:

Հրապարակման անանուն աղբյուրները նշում են, որ վերջին հանդիպման ժամանակ Բայդենը փորձել է ավելի մեծ փոխգործակցության հասնել Չինաստանի հետ՝ կանխելու Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում առանց այն էլ վտանգավոր իրավիճակի հետագա սրումը։

Բայդենի նախագահության օրոք Չինաստանի հետ հարաբերություններում բռնկումներ են եղել, այդ թվում՝ լրտեսական օդապարիկ սագան, չինական ռազմական հզորության ցուցադրումը Թայվանի տարածքում, որը պայմանավորված էր ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցով և ամերիկան հեռահաղորդակցական ընկերությունների վրա չինացի հաքերների հետ կապված վերջին սկանդալով. դրանք հասանելի էին դարձել պետական պաշտոնյաների հեռախոսային խոսակցություններից:

Այնուամենայնիվ, Բայդենի վարչակազմը ձգտել է «պատասխանատու կերպով կառավարել» Պեկինի հետ մրցակցությունը:

Այժմ՝ Թրամփի երկրորդ ժամկետի նախօրեին, վերլուծաբաններն ասում են, որ Պեկինի ամենամեծ մտահոգությունը նորընտիր նախագահի անկանխատեսելիությունն է:

Դոնալդ Թրամփը, որը հունվարին Սպիտակ տանը կփոխարինի Բայդենին, նախընտրական արշավի ժամանակ խոստացել է, մասնավորապես, ավելացնել չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 60%։ Նրա ապագա վարչակազմում կան բազմաթիվ «գիտակներ» Չինաստանի հետ հարաբերությունների հարցում, այդ թվում՝ ապագա պետքարտուղար Մարկո Ռուբիոն (Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել նրա դեմ) և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը։

Թրամփն իր առաջին պաշտոնավարման ժամանակ Չինաստանին անվանել էր «ռազմավարական մրցակից»։ Հարաբերությունները վատթարացան, երբ նախկին նախագահը համաճարակի ժամանակ Covid-ն անվանել էր «չինական վիրուս»:

Թրամփի երկրորդ պաշտոնավարման ընթացքում արտաքին քաղաքականությունը կլինի «ամերիկյան կարուսելով» անցում, նշում է Foreign Policy ամսագիրը։

Չինացիները բաց են բանակցությունների և գործարքների համար և, հավանաբար, ցանկանում են շուտով համագործակցել Թրամփի թիմի հետ՝ դրանք քննարկելու համար:

Միևնույն ժամանակ, սակայն, նրանք հստակորեն պատրաստ են հակահարված տալ, եթե Թրամփը պնդի չինական ապրանքների համար ավելի բարձր մաքսատուրքեր սահմանել, նշում է BBC-ն՝ հավելելով, որ Չինաստանը «հավանաբար նաև մտահոգված է, որ չունի հուսալի ուղիներ Թրամփի քաղաքականության վրա ազդելու համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ