Երևանում կկայանա «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան

Նոյեմբերի 17-ին Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան, հայտնում է «Ազնավուր» հիմնադրամը:

Ֆիլմի գլխավոր դերակատար Թահար Ռահիմը երեկ ժամանել է Հայաստան՝ երևանյան պրեմիերային։

Հատուկ պատվիրակության կազմում են Շառլ Ազնավուրի դուստրը՝ Կատյա Ազնավուրը, նրա ամուսին Ժան Ռաշիդ Կալուշը, որը ֆիլմի պրոդյուսերներից է, ռեժիսոր Մեհդի Իդիրը, պրոդյուսերներ Էրիկ և Նիկոլա Ալթմայերները և այլ հյուրեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ